Քաղաքականություն

Մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցն ԱՄՆ

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցն ԱՄՆ

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեկնարկել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային այցն ԱՄՆ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի մամլո խոսնակ Արեգ Քոչինյանը,ԱԽ քարտուղարը Սպիտակ տանը հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ օգնական ու ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի ու Ռուսաստանի հարցերով ավագ տնօրեն Ֆիոնա Հիլլի հետ։

ԱԽ քարտուղարը կարևորել է ԱՄՆ` որպես համանախագահ երկրի դերակատարությունը Ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում։ Հատուկ օգնական Հիլլն իր հերթին նշել է տարբեր մակարդակներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգային հարցեր, ներդրումների և ֆինանսական աջակցության հնարավորությունները։

Կարևորվել է Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին ու ոստիկանության համակարգի բարեփոխումներին ամերիկյան աջակցությունը։

Կողմերը ևս մեկ անգամ ընգծել են ղարաբաղյան հիմնահարցի բացառապես խաղաղ ճանապարհով լուծման կարևորությունը։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում