Հասարակական

Արայիկ Հարությունյանը Չինաստանում կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին

2 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը Չինաստանում կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ի հրավերով ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 16-17-ը պաշտոնական այցով կգտնվի Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և կմասնակցի «Արհեստական բանականություն և կրթություն» խորագրով միջազգային համաժողովին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից, համաժողովը կազմակերպել են ՅՈՒՆԵՍԿՕ-ն և Չինաստանի կառավարությունը, որին մասնակցելու են տարբեր տարածաշրջանների երկրների կրթության նախարարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, արհեստական բանականության արդյունաբերության առաջնորդներ, ՄԱԿ-ի կառույցների ավագ ներկայացուցիչներ։

Համաժողովի նպատակն է ստեղծել կրթության ոլորտում արհեստական բանականության ներդրման շուրջ նոր գաղափարների փոխանակման հարթակ։ Մասնակցությունն այս համաժողովին թույլ կտա Հայաստանում իրականացվող գիտական հետազոտություններն ու ձեռքբերումները ներկայացնել միջազգային ասպարեզում և ակտիվ դեր ստանձնել արհեստական բանականության՝ ժամանակակից հասարակական մարտահրավերների լուծմանն ուղղված հետազոտություններում և մշակումներում։ Համաժողովում զեկույցով հանդես կգա ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նախատեսված է նաև, որ այցի շրջանակում ՀՀ կրթության և գիտության նախարարը կհանդիպի Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կրթության նախարարին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի կրթական հարցերով տեղակալին։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում