Պաշտոնական

ՍԴ դատավորի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին

1 րոպեի ընթերցում

ՍԴ դատավորի ընտրության հարցն Ազգային ժողովը կքննարկի մայիսի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարություն է տասրածել Սահմանադրական դատարանի դատավորի առաջադրման և ընտրության անցկացման մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրային կապերի վարչությունից, հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի1-ին մասի եւ 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Արթուր Վաղարշյանի թեկնածությունը:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 29-ին գումարվող Ազգային ժողովի հերթական նիստերի առաջին նիստում»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում