Մշակույթ

Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությունը

2 րոպեի ընթերցում

 Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մինչև 21 տարեկանների սպորտային պարերի Աշխարհի առաջնությունը Հայաստան կբերի ավելի քան երեսուն երկրի 170 պարային զույգի: Հնարավոր է` զույգերի թիվը հասնի 200-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջնությունն անցկացվելու է մայիսի 18-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում:

«Մինչև 21 տարեկանների աշխարհի առաջնությունը, պատանիների ու մեծահասակների World open շարքի մրցումները վարկանիշային միավորներ են տալու մարզիկներին: Մեծահասակների World Open մրցաշարում նախատեսված է հինգ հազար եվրո մրցանակային ֆոնդ, որը բաժանվելու է առաջին վեց հորիզոնականները զբաղեցրած զույգերի միջև», -մայիսի 15-ին լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի (ՀՍՊՖ) արտաքին հարցերի պատասխանատու Ալբերտ Հակոբյանը:

Նա ընդգծեց, որ մենք բացառիկ հնարավորություն կունենանք վայելել պարային զույգերի տարբեր տարիքային խմբերում, իսկ մրցումները կարող են խթանել մեր երկրում սպորտային պարերի զարգացմանը:

ՀՍՊՖ-ի գործադիր տնօրեն Սուրեն Մխիթարյանի խոսքով` առաջնության մասնակցելու համար Հայաստանից դիմել է քսանից ավելի պարող: Նա խոստովանեց, որ մեր մարզիկներին բավականին լուրջ մրցակցություն է սպասվում: «Արտերկրից մասնակիցները շատ բարձր մակարդակ ունեն: Հայաստանում կլինի նաև աշխարհի չեմպիոն Արմեն Ծատուրյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը»,-շեշտեց Մխիթարյանը:

Առաջնության ժյուրիի անդամներին ընտրել է Սպորտային պարերի համաշխարհային ֆեդերացիան: Ժյուրիում ընդգրկված են բարձրակարգ մասնագետներ Վիետնամից, Չինաստանից, Գերմանիայից և այլ երկրներից:

Առաջնությունը Հայաստանում անցկացնելուն աջակցել են բազմաթիվ կառույցներ ու հովանավորներ: Անմասն չի մնացել նաև ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` տրամադրելով 15 մլն դրամ:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում