Միջազգային

Եմենում շուրջ 100 խռովարարներ են սպանվել կառավարական ուժերի հարձակման ընթացքում. Al Arabiya

1 րոպեի ընթերցում

Եմենում շուրջ 100 խռովարարներ են սպանվել կառավարական ուժերի հարձակման ընթացքում. Al Arabiya

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենում «Անսար ալլահ» (հուսիներ) խռովարար շարժման մոտավորապես 100 կողմնակիցներ են սպանվել երկրի հարավարեւմտյան մասի Էդ Դալիա նահանգում կառավարական ուժերի հարձակման ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 15-ին հայտնել Է Al Arabiya հեռուստաալիքը՝ վկայակոչելով զինվորական աղբյուրներ:

Ըստ առկա տվյալների կառավարական զորքերը եւ նրանց աջակցող աշխարհազորի ջոկատները հարձակողական գործողություն են իրականացրել Քաթաաբա բնակավայրի մերձակայքում, որը գտնվում Է նահանգի հյուսիսում: Մարտական գործողությունների հետեւանքով սպանվել են «Անսար ալլահ»-ի 97 կողմնակիցներ, գերեվարվել Է շուրջ 120 հուսի: Նշվում Է, որ գերի ընկածների թվում են մի քանի հեղինակավոր դաշտային հրամանատարներ: Եմենում 2014 թվականի օգոստոսից շարունակվում Է կառավարական ուժերի եւ հուսիների զինված կազմավորումների դիմակայությունը: Այն առավել ակտիվ փուլ Է մտել 2015 թվականի մարտին կոալիցիայի ուժերի ներխուժումից հետո, որը գլխավորում Է Սաուդյան Արաբիան, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում