Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի անդամներին

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի (Фонд памяти полководцев победы) պատվիրակությունների անդամներին` հիմնադրամի ղեկավար Նատալյա Կոնյեվայի (Խորհրդային միության մարշալ Ի. Ս. Կոնյեվի դուստրը) գլխավորությամբ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, պատվիրակության կազմում են եղել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի դուստրը` Լարիսա Բաբաջանյանը և թոռնուհին Մարկոս Յուլյա Միխայլովնան, Խորհրդային միության մարշալ և Լեհաստանի մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկու դուստրը` Նատաշա Ռոկոսովսկայան և ամուսինը` Ալեքսանդր Ուրբանը, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռները`Կարինա Նաջարովան և Իվան Բաղրամյանը և ծոռը` Անդրեյ Զայցևը, Խորհրդային միության մարշալ Լեոնիդ Գովորովի թոռը` Ալեքսեյ Գովորովը տիկնոջ Նատալյա Գովորովայի հետ, Խորհրդային միության մարշալ Վասիլի Սոկոլովսկու թոռնուհին Նատալյա Սոկոլովսկայան ամուսնու` Միխայիլ Սինյուկովի հետ, Խորհրդային միության մարշալ Վասիլի Չույկովի թոռը Նիկոլայ Չույկովը, Խորհրդային միության մարշալ Սեմյոն Բուդյոննիի թոռը` Ալեքսեյ Բուդյոննին, զրահատանկային զորքերի մարշալ Օլեգ Լոսիկի թոռնուհին` Իրինա Լազարևան, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը, ՌՀՄ առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, ՌՀՄ ներկայացուցիչներ Արայիկ Թաթոյանն ու Ռազմիկ Գևորգյանը:

Ողջունելով հյուրերին, Աննա Հակոբյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել և շփվել հերոսական ուղի անցած զինվորականների ժառանգների հետ: «Ինչպես դուք, այնպես էլ ես հպարտանում եմ այն սխրանքներով, որ կատարել են Ձեր հայրերն ու պապերը իրենց երկրի պաշտպանության համար»,- ասել է Աննա Հակոբյանը:

Թեյի սեղանի շուրջ ներկաներից շատերը պատմել են Հայաստանի ու հայերի հետ շփումների մասին իրենց հիշողություններից ու տպավորություններից:

Երբ Նիկոլայ Չույկովը ընկերներին ասել է, որ գալիս է Հայաստան և հանդիպելու է Աննա Հակոբյանին, ծանոթներից մեկի որդին` Լևոնը խնդրել է նամակ փոխանցել վարչապետ Փաշինյանին: Նամակում Լևոնը գրում է, որ երբ մեծանա անպայման վերադառնալու է և ապրի Հայաստանում:

Մարշալ Բաբաջանյանի դուստրն էլ Լարիսա Բաբաջանյանը շեշտել է, որ իրենց հայրը ծառայելով Խորհրդային միությանը` միշտ հավատարիմ է մնացել իր պատմական հայրենիքին` Հայաստանին և այդ սերը փոխանցվել է նաև իրեն ու իր զավակներին: Լարիսա Բաբաջանյանը Աննա Հակոբյանին է հանձնել Մարշալ Բաբաջանյան հոբելյանական հուշամեդալը: Ներկաները Աննա Հակոբյանին են նվիրել իրենց հայրերի ու պապերի մասին պատմող «Имена победы. Полководцы и военачальники ВОВ 1941-1945» խորագրով մատենաշարի հատորները:

«Ռուսաստանի հայերի միությունը» և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամը, որը միավորում է Հաղթանակի զորավարների հետնորդներին, մայիսի 12-14-ին Հայաստանում կանցկացնեն «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողով: Համաժողովի շրջանակում, մայիսի13-ին «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում կկայանա Հայաստանում և Արցախում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետարանների մեծարման արարողությունը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում