Միջազգային

Ավելի քան 100 տարի առաջ կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավում կարող են լինել Այվազովսկու կտավներից հատվածներ

1 րոպեի ընթերցում

Ավելի քան 100 տարի առաջ կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավում կարող են լինել Այվազովսկու կտավներից հատվածներ

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Նեպտուն» ստորջրյա արշավախմբի անդամները տեսանյութ են հրապարակել 1895 թվականին՝ Սևծովյան նավատորմի «Պենդերակլիա» նավին բախվելու հետևանքով կործանված «Գեներալ Կոցեբու» շոգենավից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, կադրում երևում են կտավների հատվածներ, որոնց մեջ ենթադրաբար կան հայ հանրահայտ ծովանկարիչ ՀովհաննեսԱյվազովսկու վրձնին պատկանողներ:

Արշավախմբի անդամները դեռևս չեն շտապում բարձրացնել պահպանված ցուցանմուշները՝ դրանք կորցնելու վտանգից ելնելով:

«Գեներալ Կոցեբու» շոգենավը հայտնաբերվել է 2018 թվականի հունիսին: 64 մ երկարությամբ «Գեներալ Կոցեբու»-ն հայտնի է նրանով, որ դարձել է առաջին ռուսական շոգենավը, որն անցել է Սուեզի ջրանցքը 1869 թվականին Ռուսաստանից պատվիրակության հետ, որի մեջ է եղել նաև հայտնի ծովանկարիչը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում