Սպորտ

Յուրգեն Կլոպը հեգնանքով է խոսել Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման մասին

1 րոպեի ընթերցում

Յուրգեն Կլոպը հեգնանքով է խոսել Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հեգնանքով է խոսել ՈՒԵՖԱ-ի կողմից Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու որոշման ամսին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ մայիսի 10-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում գերմանացի մասնագետը դժգոհել է եզրափակչի անցկացման վայրի հեռավորության և տոմսերի քիչ լինելու պատճառով:

«Ես չգիտեմ, թե ովքեր են այդ որոշումը կայացնողները, ինչպե՞ս են նրանք մտածում և ի՞նչ են ուտում նրանք նախաճաշին: Եվրոպայի լիգայի եզրափակիչն անցկացնել Բաքվո՞ւմ… «զիլ է»: Երբեմն ինձ թվում է, որ որևէ մեկը մեզ ձեռք է առնում»,- նշել է մարզիչը:

Եվրոպայի լիգայի եզրափակիչը տեղի կունենա մայիսի 29-ին: Իրար հետ կմրցեն Լոնդոնի «Արսենալ»-ն ու «Չելսի»-ն:

Մայիսի 10-ին Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրելէ, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան ՀենրիխՄխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա:

Մայիսի 10-ին Լոնդոնի «Արսենալ»-ը երաշխիքներ է պահանջել ՈՒԵՖԱ-ից՝ Բաքվում Հենրիխ Մխիթարյանի անվտանգության համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում