ՊԵԿ նախագահը հայտնում է ՀԴՄ պակասորդի մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեում հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ կա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:

«Հսկիչ դրամարկղային մեքենաների պակասորդ ունենք: Այն հարկ վճարողներն, ովքեր հին սերնդի ՀԴՄ ունեին, բայց նոր սարքեր ստանալու նրանց հայտը բավարարվել է, հետ ենք կանչելու այդ հայտերը, և առաջին հերթին տրամադրելու ենք ՀԴՄ-ներն այն հարկ վճարողներին, ովքեր նոր են գրանցվել և ընդհանրապես սարք չունեն»,- ասաց Անանյանը:

ՊԵԿ նախագահը նշեց, որ այս պահին ստացված շուրջ 9000 հայտ կա, որից 3000-ը բավարարված են, իսկ սարքերի քանակը 700-800 հատ է:

ՊԵԿ նախագահի 2019 թվականի փետրվարի 5-ի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գին սահմանելու վերաբերյալ հրամանի համաձայն՝ 2019 թվականի հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները, ինչպես նաև 2019 թվականի հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները պետք է ձեռք բերեն նոր սերնդի ՀԴՄ–ներ։

Հայերեն

Ծանրամարտի աշխարհի առաջնությունների դրոշը փոխանցվել է Հայաստանին

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա

Հոգեբուժարանում հաշվառված անձը կասկածվում է 29-ամյա երիտասարդին դանակահարելու և սպանելու մեջ․ Ոստիկանությունը ձերբակալել է կասկածյալին

Ընդդիմադիրները փողոցում ներկայացրել են իրենց համախմբման օրակարգը, Ռուբինյանը նրանց մեղադրել է ՀՀ անկախության դեմ պայքարելու մեջ

Ալիևը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը կոնկրետ արդյունքներ կտա

ՀՀ ԶՈՒ ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների սպառազինությանը

Փաշինյանը ցավակցել է Կրակովում կրակոցների հետևանքով զոհերի ընտանիքներին

Հայաստանի լեռնային և նախալեռնային գոտիներում տեղումներ կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Փաշինյանը պատարագի է մասնակցել Նորավանքում

Վարազդատ Լալայանը` աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր