Ադրբեջանն ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան ՈՒԵՖԱ-ին հավաստիացրել է, որ Լոնդոնի «Արսենալ»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու այցելելու խնդիր չի ունենա. Բաքվում մայիսի 29-ին տեղի կունենա Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ «Արսենալ»-«Չելսի» հանդիպումը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ռուսական ՏԱՍՍ գործակալությունը, որը հրապարակել է ՈՒԵՖԱ-ին ուղարկված հարցման պատասխանը:

«ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող հանդիպումներին մասնակցելու համար ֆուտբոլիստների համար այլ երկրների վիզա ստանալու նպատակով ֆուտբոլային ասոցիացիաների, ակումբների և դեսպանատների հետ նամակագրությունը կազմակերպության համար ստանդարտ գործընթաց է: Այս հարցով ՈՒԵՖԱ-ն և «Արսենալ»-ը հաստատում են խնդրել, իսկ Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիաների ասոցիացիան հաստատել է, որ այդ ֆուտբոլիստը երկիր այցելելու խնդիր չի ունենա, ինչպես նաև կձեռնարկվեն անվտանգության համար անհրաժեշտ բոլոր միջոցառումները»,- ասված է ՈՒԵՖԱ-ի պատասխանի մեջ, որը տրամադրվել է գործակալությանը:

Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիա»-ում հանդես գալու ժամանակ՝ 2015 թվականին, անվտանգության նկատառումներից ելնելով բաց է թողել ադրբեջանական «Քաբալա»-ի հետ արտագնա հանդիպումը: Այս մրցաշրջանում Մխիթարյանը բաց է թողել նաև Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի արտագնա հանդիպումն ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի հետ:

Լոնդոնի «Արսենալ»-ը մայիսի 9-ին Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչ խաղում մրցակցի հարկի տակ 2-4 հաշվով հաղթանակ տոնեց իսպանական «Վալենսիա»-ի նկատմամբ և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Առաջին խաղում «Արսենալ»-ը հաղթանակ էր տարել 3-1 հաշվով: Կիսաեզրափակչի մյուս խաղում Լոնդոնի «Չելսի»-ն 11 մետրանոց հարվածաշարի արդյունքում հաղթեց գերմանական «Այնտրախտ»-ին և եզրափակիչ խաղում ուժերը կչափի «Արսենալ»-ի հետ: ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խաղարկության եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 29-ին, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում:

Հայերեն English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ