Մշակույթ

Walt Disney-ը «Ավատար»-ի երկրորդ մասի պրեմիերան հետաձգել Է մեկ տարով

1 րոպեի ընթերցում

Walt Disney-ը «Ավատար»-ի երկրորդ մասի պրեմիերան հետաձգել Է մեկ տարով

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Walt Disney Company-ն «Ավատար»-ի նոր Էպիզոդի թողարկման ամսաթիվը հետաձգել Է մեկ տարով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նորացված ժամանակացույցի համաձայն, կինոնկարն Էկրան կբարձրանա 2021 թվականի դեկտեմբերի 17-ին: «Ավատար»-ի մյուս Էպիզոդները կցուցադրեն 2023, 2025 եւ 2027 թվականներին: Բացի այդ, Disney-ը ազդադարել Է «Աստղային պատերազմներ» կինոսագայի երեք նոր ֆիլմերի թողարկումը: Հանդիսատեսները կկարողանան դրանք դիտել 2022, 2024 եւ 2026 թվականներին: Կինոնկարների անվանումներն առայժմ չեն հրապարակվում:

Ընկերությունը նաեւ հիշեցրել Է, որ 2019 թվականի դեկտեմբերին պլանավորված Է ֆրանշիզայի իններորդ Էպիզոդի՝ «Սքայուոքերի վերելքի» պրեմիերան: Կինոնկարի ռեժիսորը դարձել Է Ջեյ Ջեյ Աբրամսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում