Ղազախստանի ԿԸՀ-ն նախագահի յոթ թեկնածու Է գրանցել հունիսի 9-ի ընտրություններում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 8-ին վաղաժամկետ ամփոփել Է հունիսի 9-ի ընտրություններում նախագահի թեկնածուների գրանցման արդյունքները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ԿԸՀ-ի փոխնախագահ Կոնստանտին Պետրովը: Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն վաղաժամկետ ավարտել Է նախագահի թեկնածուների գրանցման փուլը:

«ԿԸՀ-ն գրանցել Է Ղազախստանի Հանրապետության նախագահի յոթ թեկնածուների»,- նշել Է հանձնաժողովի փոխնախագահը եւ հավելել, որ «ավելացած ժամանակը թույլ կտա թեկնածուներին զբաղվել շտաբի գործունեության կազմակերպմամբ, միջոցներ կուտակել ընտրական հիմնադրամներում, ավելի լավ նախապատրաստվել քարոզարշավին»:

Յոթ թեկնածուներից չորսն առաջադրված են կուսակցությունների կողմից: Նրանք են՝ հանրապետության գործող նախագահ Քասըմ-Ժոմարտ Տոկաեւը, որն ընտրություններում առաջադրվել Է իշխող «Նուր Օթան» («Հայրենիքի լույսը») կուսակցությունից, խորհրդարանի ստորին պալատի՝ Մաժիլիսի պատգամավոր Դանիա Եսպաեւան՝ «Ակ ժոլ» («Լուսավոր ուղի») կուսակցությունից, Մաժիլիսի պատգամավոր Ժամբիլ Ահմեթբեկովը՝ Ղազախստանի կոմունիստական ժողովրդական կուսակցությունից, «Ազգային ագրարային գիտակրթական կենտրոնի» վարչության նախագահ Տոլեգուտայ Ռահիմբեկովը՝ «Աուլ» ժողովրդադեմոկրատական հայրենասիրական կուսակցություն» հասարակական միավորումից:

Եվս երեք մարդ ԿԸՀ-ում գրանցվել են որպես հանրապետական հասարակական միավորումներից թեկնածուներ: Նրանց թվում են՝ հասարակակն գործիչ, լրագրող Ամիրժան Կոսանովը, գրող եւ հասարակակն գործիչ Սադիբեկ Տուղելը, Արեւմտաղազախական մարզի արհմիությունների տարածքային միավորման նախագահ Ամանգելդի Տասպիխովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը