Հասարակական

Ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փորձել է «ՍԱՍ» սուպերմարկետից գումար հափշտակել

1 րոպեի ընթերցում

Ավազակային հարձակում Երևանում. անհայտ անձը փորձել է «ՍԱՍ» սուպերմարկետից գումար հափշտակել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանությունը մայիսի 7-ին՝ ժամը 05:20-ի սահմաններում հաղորդում է ստացել, որ մեկ անձ բժշկական դիմակով դեմքը փակած, ձեռնոցներով, դանակով և նռնակի նմանվող առարկայով, ներխուժել է Արաբկիր վարչական շրջանի Կոմիտասի պողոտայում գործող «ՍԱՍ» սուպերմարկետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, նա սպառնալիքներ հնչեցնելով գումար է պահանջել, սակայն ոչինչ չստանալով դիմել է փախուստի:

«Դեպքի վայր է մեկնել օպերատիվ խումբ քննիչների գլխավորությամբ: Այս պահին քննիչներն են գործով զբաղվում»,-փոխանցեցին Ոստիկանությունից:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում