Հայտնի Է դարձել SSJ-100-ի կործանման գերակա վարկածը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Sukhoi Superjet 100 (SSJ-100)-ի աղետի գործում գերիշխող վարկած Է դարձել օդաչուների սխալը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Կոմերսանտը»: Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյի խոսքով, որը մեջբերում Է թերթը, օդաչուների նկատմամբ կասկածները կապված են հանրանավի վայրԷջքի ժամանակ նրանց գործողությունների հետ: Նրանք չեն սպառել վառելիքը, ինչի պատճառով ինքնաթիռը վայրԷջքի Է գնացել շատ բարձր արագությամբ, ինչը հանգեցրել Է «կոշտ վայրԷջքի» եւ բոցավառման:

Նշվում Է, որ այս պահին նրանք գտնվում են հիվանդանոցներում շմոլագազից թունավորման պատճառով: Բացի դրանից, հետաքննությունն ուսումնասիրում Է, թե ինչպես են վերգետնյա ծառայությունները կատարել իրենց աշխատանքը: Հրատարակության տվյալներով՝ նրանք, հնարավոր Է, օպերատիվորեն չեն արձագանքել օդանավակայանում արտակարգ դրության վերաբերյալ հաղորդումներին: SSJ-100 ինքնաթիռը բռնկվել Է Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում վթարային վայրԷջք կատարելիս: Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ տեղի ունեցած ավիաաղետի հետեւանքով զոհվել Է 41 մարդ, որոնց թվում անձնակազմի մեկ անդամ, ողջ են մնացել 37-ը, ներառյալ անձնակազմի չորս անդամները:

Հայերեն Русский

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու ՌԴ դեսպանը կարևորել են կրթության ոլորտում համագործակցությունը

Անթալիայում ընթանում է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Բուլղարական RSV 421 նավի վրա անցկացվել է «Թրակիա» ավտոմայրուղու վրա տեղի ունեցած վթարների զոհերի հիշատակի արարողություն. BTA