Հայ եւ չեխ խորհրդարանականները կարեւորել են համատեղ ծրագրերի իրականացումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը, անդամներ Վահագն Հովակիմյանը, Վիկտոր Ենգիբարյանը եւ Կորյուն Մկրտչյանը մայիսի 6-ին հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը խոսել է երկու երկրների պատմական նմանությունների մասին, կարեւորել բարեկամական խմբերի համագործակցության հետագա խորացումը՝ որպես խորհրդարանական դիվանագիտության հարթակ: Անդրադառնալով Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործընթացին՝ նա արժեւորել է այս հարցում Չեխիայի հարուստ փորձի ուսումնասիրումը:

Միլան Շտեխը նշել է, որ Չեխիայի խորհրդարանի Սենատում չկան բարեկամական խմբեր, սակայն Սենատը համագործակցում է Պատգամավորների պալատում գործող բարեկամական խմբերի, այդ թվում Չեխիա-Հայաստան խմբի հետ: Սենատի փոխնախագահը տեղեկացրել է, որ Չեխիայում վերջին 30 տարում տարբեր ոլորտներում իրականացվել են բարեփոխումներ, այժմ իրենց երկիրն արագ զարգացողների շարքում է ու կարիք ունի որակյալ մասնագետների:

Հայ եւ չեխ խորհրդարանականները խոսել են մի շարք ոլորտներում համագործակցությունից, համատեղ ծրագրերի իրականացումից: Միլան Շտեխը նշել է, որ Չեխիան՝ որպես ԵՄ անդամ երկիր, կարող է աջակցել Հայաստանի համար կարեւոր նշանակություն ունեցող բնագավառների զարգացմանը:

Գայանե Աբրահամյանն անդրադարձել է նաեւ հարկային օրենսդրության փոփոխությանը՝ ուղղված ներդրումների ներգրավման ավելի պարզ ընթացակարգերի սահմանմանը: Սենատի փոխնախագահն ընդգծել է, որ չեխ գործարարները հետաքրքրված են Հայաստանով, ինչն իր հերթին խթան կհանդիսանա նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան