Վարազդատ Կարապետյանը հանդիպել է Չեխիայից ժամանած պատվիրակության հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը մայիսի 6-ին հանդիպել է Չեխիայի խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտեխի գլխավորած պատվիրակության հետ, որի անդամները հիմնականում Գյուղական եւ տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի անդամներն են:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ Վարազդատ Կարապետյանը վստահություն է հայտնել, որ փոխայցերն առավել կամրապնդեն երկու երկրների միջեւ առկա բարեկամական հարաբերությունները: Նա անդրադարձել է նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությանը եւ նկատել, որ Չեխիան եւս տարիներ առաջ անցել է նման հեղափոխության ճանապարհով, հաստատել կառավարման արդյունավետ փորձ, որի ուսումնասիրությունը դրական կարող է լինել Հայաստանի համար:

Սենատի փոխնախագահ Միլան Շտեխը տեղեկացրել է, որ Գյուղական եւ տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի նպատակը Չեխիայի մեծ եւ փոքր քաղաքների, համայնքների հավասար զարգացման ապահովումն է:

Զրուցակիցները քննարկել են համայնքների զարգացմանն ու խոշորացմանը, տարածքային կառավարմանը, բնապահպանությանն ու գյուղատնտեսությանը վերաբերող հարցեր, միմյանց ներկայացրել հանձնաժողովների աշխատանքների ուղղությունները, ոլորտներում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված միջոցառումները:

Չեխիայի Սենատի գյուղական եւ տարածքների զարգացման մշտական հանձնաժողովի նախագահն ու անդամները ներկայացրել են փոքր քաղաքների եւ համայնքների զարգացման նպատակով իրականացվող ծրագրերը՝ նշելով, որ 10,5 մլն բնակչություն ունեցող Չեխիան ունի 6300 տեղական ինքնակառավարման մարմիններ, եւ այնտեղ եւս արդյունավետ կլիներ համայնքների խոշորացումը: Ըստ հյուրերի՝ խնդիրը կա, սակայն համայնքների խոշորացման գործընթաց չեխական օրակարգում այսօր չկա:

Վարազդատ Կարապետյանը չեխ գործընկերներին է ներկայացրել Հայաստանի տեղական ինքնակառավարման ոլորտում նախատեսվող փոփոխությունները, անդրադարձել համայնքների խոշորացման գործընթացին՝ նշելով, որ դրա նպատակը տարածաշրջանների զարգացման ապահովումն է:

Հանձնաժողովի նախագահը նաեւ խոսել է գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտներում առկա խնդիրներից, դրանց կարգավորման համար արժեւորել միջազգային լավագույն փորձի ներգրավումը:

Նա ընդգծել է, որ մեր երկրի նպատակներից մեկը գյուղատնտեսության ոլորտում էկոլոգիապես մաքուր սննդամթերքի արտադրությունն է եւ արտահանումը: Մաքուր սննդից բացի Հայաստանը շահագրգիռ է կարգավորել բնապահպանական խնդիրները, որոնցում մեծ տեղ են գրավում հանքարդյունաբերությունն ու Սեւանա լճի պահպանությունը:

Հայ եւ չեխ գործընկերներն անհրաժեշտ են համարել բազմաշերտ խնդիրների քննարկումը հետագայում եւս:

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան