Մշակույթ

Մահացել Է ամերիկացի դերասանուհի Բարբարա Փերրին

1 րոպեի ընթերցում

Մահացել Է ամերիկացի դերասանուհի Բարբարա Փերրին

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 97 տարեկան հասակում վախճանվել Է ամերիկացի դերասանուհի Բարբարա Փերրին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter հրատարակությունը: Ընտանիքի ներկայացուցիչ Դեւիդ Վան Դոյզենի խոսքով՝ Բարբարան մահացել Է բնական պատճառներով Հոլիվուդի իր տանը:

Բարբարա Փերրին ծնվել Է 1921 թվակականի հունիսի 22-ին Նորֆոլք քաղաքում: Իր կարիերայի ընթացքում խաղացել Է բազմաթվ կինոժապավեններում, բայց նրան առավել մեծ հռչակ Է բերել մասնակցությունը «Դիք Վան Դեյքի շոուն» հեռուստատեսային հաղորդման նկարահանումներին, որտեղ նա կատարել Է ծրագրի գլխավոր հերոսներից մեկի՝ Մորիս Սորելի կնոջ դերը: Նաեւ Փերրին նկարահանվել Է «Շոկային միջանցք» դրամայում եւ ռեժիսոր Սեմուել Ֆուլերի «Մերկ համբույր» ֆիլմում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում