Ղարաբաղյան հիմնահարց

Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է վիրավորվել

1 րոպեի ընթերցում

Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից զինծառայող է վիրավորվել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Պաշտպանության բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մայիս 4-ին՝ ժամը 16:05-ի սահմանում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, հրազենային վիրավորում է ստացելժամկետային զինծառայող, 1998թ. ծնված Ագանիկ Գառնիկի Զորոգլյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի ՊԲ լրատվական ծառայությունից, վիրավորում ստացած զինծառայողը անմիջապես տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

Անցնող շաբաթվա ընթացքում սա ադրբեջանական զինուժի կրակոցից հայ զինծառայողի վիրավորման երկրորդ դեպքն է. ապրիլի 30-ին էլ նման դեպք էր գրանցվել ՀՀ Տավուշի մարզում, վիրավորվել էր Արգիշտի Սեփխանյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում