Միջազգային

Ղազախստանում առաջին անգամ նախագահական ընտրություններում գրանցել են կնոջ թեկնածությունը

1 րոպեի ընթերցում

Ղազախստանում առաջին անգամ նախագահական ընտրություններում գրանցել են կնոջ թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ղազախստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահական ընտրությունների համար պայքարում որպես թեկնածու է գրանցել կնոջ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, «Լուսավոր ճանապարհ» («Աք ժոլ») կուսակցության անդամ, մեջլիսի պատգամավոր Դանիյա Եսպաևան հունիսի 9-ին կայանալիք ընտրություններում կպայքարի նախագահի պաշտոնի համար:

Ավելի վաղ ԿԸՀ-ն գրանցել էր երեք թեկնածուների, այդ թվում և Ղազախստանի գործող ղեկավար Քասիմ-Ժոմարտ Տոկաևին, ով համարվում է հաղթելու հիմնական թեկնածուն:

Ղազախստանը շուրջ 30 տարի նախագահող Նուրսուլթան Նազարբաևը մարտի 20-ին վայր էր դրել երկրի ղեկավարի լիազորությունները, ինչից հետո պետության ղեկավար էր դարձել Սենատի նախագահ Քասիմ-Ժոմարտ Տոկաևը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում