Գառնիում անցկացվելիք էլեկտրոնային երաժշտության փառատոնը թույլ կտա միլիոնավոր մարդկանց տեղեկացնել այս հուշարձանի գոյության մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը կթույլատրի ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին 6 մլն դրամի շրջանակներում, «Triangulum Community» ընկերության հետ համատեղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպել էլեկտրոնային երաժշտության փառատոն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանը նշեց, որ այդ կազմակերպությունն էլեկտրոնային երաժշտության փառատոններ է կազմակերպում այնպիսի վայրերում, ինչպիսիք են Նյու Յորքի Ազատության արձանը, Փարիզի Էյֆելյան աշտարակը և այլն: Այդ փառատոններն օնլայն հեռարձակվում են սոցիալական կայքերով և որոնք ունենում են 10-30 մլն դիտում:

ՏիգրանԳալստյանի խոսքով՝ Գառնիում այդ փառատոնի անցկացումը թույլ կտա միլիոնավոր մարդկանց տեղեկացնել այս հուշարձանի գոյության մասին ու ապահովել զբոսաշրջիկների հոսք։ «Այս ծրագրի հիմնական նպատակը գովազդ ապահովելն է, որ մենք ունենք Գառնու պես տաճար»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ այդ կազմակերպությունը տարեկան 20 նման փառատոն է կազմակերպում, իսկ մեր տարածաշրջանում սա առաջինն է լինելու:

Տիգրան Գալստյանը նշեց, որ այդ կազմակերպությունը միակն է և պետական գնումը կատարվում է մեկ անձից, ոչ թե մրցույթով:

«Նրանք, ովքեր իրազեկված են էլեկտրոնային երաժշտության բնագավառից՝ ասում են, որ սա այս ոլորտում աշխարհի առաջատար փառատոններից մեկն է և շատ մեծ ուշադրություն է կենտրոնացնելու Հայաստանի վրա: Պարզվում է՝ Հայաստանում էլ էլեկտրոնային երաժշտություն սիրողների մեծ բանակ կա: Նաև ասում են, որ այս փառատոնի հետևից զբոսաշրջիկների մեծ խմբեր են ճամփորդում, որպեսզի փառատոնին մասնակցեն»,- իր հերթին, նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն

Հայաստանը մեծ ջանքեր է գործադրել COP17-ի կազմակերպման համար. Աստրիդ Շոմաքեր

ՇՄ նախարարը COP17-ի մասնակիցներին հրավիրել է միանալ վտանգված տեսակների վերականգնման դաշինքին

ԱԳՄԱ նախարարը կարևորել է կենսաբազմազանության պահպանության պարտավորությունները գործնական քայլերի վերածելու անհրաժեշտությունը

Թող Երևանը դառնա քաղաքական նոր վճռականության հանգրվան․ վարչապետը պաշտոնապես բացել է COP17-ը

ՀՀ վարչապետի ելույթը COP17-ի բացման արարողությանը

COP17-ի բացման հանդիսավոր արարողություն․ ՈՒՂԻՂ

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

Ծանրորդ Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Ֆրանսիայում ցուցարարները հրդեհել են Լիմոժի քաղաքապետարանը. 19-րդ դարի շենքը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ