Մշակույթ

Ավարտվել են «Մեծ պայթյունի տեսություններ» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիայի նկարահանումները

1 րոպեի ընթերցում

Ավարտվել են «Մեծ պայթյունի տեսություններ» սերիալի եզրափակիչ եթերաշրջանի վերջին սերիայի նկարահանումները

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հոլիվուդի (Լոս Անջելես, Կալիֆոռնիայի նահանգ) Warner Bros. ստուդիայում տեղի են ունեցել «Մեծ պայթյունի տեսություններ» (The Big Bang Theory) հեռուստասերիալի վերջին՝ 279-րդ Էպիզոդի նկարահանումները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Associated Press (AP) գործակալությունը:

Նկարահանման հրապարակում ներկա Էին հանրաճանաչ սիթքոմի բոլոր աստղերը՝ Ջիմ Փարսոնսը, Քեյլի Քուոքոն, Ջոննի Գալեքին, Սայմոն Հելբերգը, Կունան Նայարը եւ այլ դերասաններ: Շատ հանդիսականներ այնքան Էին վախենում, որ հնարավորություն չեն ստանա իրենց աչքերով տեսնելու սիրելի սերիալի վերջին սերիայի նկարահանումները, որն ավանդաբար նկարահանվում Է կենդանի լսարանի ներկայությամբ, որ նկարահանման հրապարակի հերթում տեղեր Էին զբաղեցրել մի քանի ժամ առաջ:

Սիթքոմի վերջին սերիան, որը բաղկացած Է երկու կեսժամանոց մասերից, ԱՄՆ-ի CBS հեռուստաալիքով կցուցադրվի մայիսի կեսերին եւ իրենով կավարտի 12-րդ եթերաշրջանը, որն սկսվել Է 2018 թվականի աշնանը: Սերիալի առաջին՝ փորձնական Էպիզոդն այդ նույն հեռուստաալիքով ցուցադրվել Է 2007 թվականի սեպտեմբերի 24-ին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում