Միջազգային

Հնդկաստանում շուրջ 800 հազար մարդ Է տարհանվել մոտեցող ցիկլոնի պատճառով

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում շուրջ 800 հազար մարդ Է տարհանվել մոտեցող ցիկլոնի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հնդկաստանի Օրիսայի նահանգի իշխանությունները հայտարարել են մոտեցող «Ֆանի» ցիկլոնի պատճառով շուրջ 800 հազար մարդու տարհանման մասին, որոնք բնակվում են ափամերձ եւ ցածրադիր շրջաններում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Times of India թերթը:

Տարհանումը պետք Է ավարտվի մինչեւ մայիսի 2-ի երեկոն, նշում Է հրատարակությունը:

Մարդկանց տեղավորում են հատուկ սարքավորված կենտրոններում, կրթական հաստատություններում եւ այլ հուսալի շենքերում:

Ենթադրվում Է, որ «Ֆանին» նահագի ափերին կմոլեգնի մայիսի 3-ի ցերեկը, քամու պոռթկումները կարող են հասնել ժամում 200 կիլոմետրի, ափամերձ շրջաններում սպասվում են տեղատարափներ, նշում Է թերթը՝ հղում անելով Հնդկաստանի Օդերեւութաբանական դեպարտամենտին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում