Մեր աշխատանքով պետք է ապահովենք Հայաստանի այսօրվա ու ապագա զարգացումը. Արմեն Սարգսյանի ուղերձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասվում է.

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր Աշխատանքի օրն է, ինչի առթիվ շնորհավորում եմ բոլորիդ:

Բոլոր արժեքները և արժեքավոր ամեն ինչ՝ հանապազօրյա հացից մինչև նորագույն տեխնոլոգիա, մշակութային արժեքից մինչև տնտեսական նվաճում, ստեղծվում են մարդու աշխատանքի շնորհիվ: Պատահական չէ, որ մարդկային կապիտալն ամենաթանկն է աշխարհում:

Աշխատանքը մղում է մտածելու, երազելու, ստեղծելու, արարելու: Հարափոփոխ աշխարհում գիտելիքներով և հմտություններով զինված աշխատանքն է երաշխավորված հաջողության գրավականը: Միաժամանակ, շատ կարևոր է, որ աշխատանքի իրավունք ունեցող յուրաքանչյուր ոք աշխատելու հնարավորություն ունենա, և այդ աշխատանքն ապահովի արժանապատիվ կենսամակարդակ: Բարեկեցիկ հասարակությունն ապահով երկրի երաշխիքն է:

Աշխարհի ցանկացած երկրում մենք կարող ենք տեսնել մեր հայրենակիցների արարող ձեռքի և ստեղծագործ մտքի արգասիքները, բայց մեր մեծագույն ձեռքբերումների աղբյուրը Հայաստանն է, որտեղ պետք է շարունակեն կերտվել մեր հետագա հաջողությունները:

Հենց մեր աշխատանքով պետք է ապահովենք Հայաստանի այսօրվա ու ապագա զարգացումը՝ ոչ միայն նորարար մոտեցումներով, այլև կիրառելով ժամանակակից աշխատանքի կազմակերպման և աշխատողների իրավունքների պաշտպանության առաջադիմական փորձն ու մոտեցումները: Վստահ եմ, որ բոլորիս ջանքերը համատեղելով՝ շենացնելու ենք մեր միասնական Հայաստանը:

Կրկին շնորհավորում եմ բոլորիդ: Առանձնահատուկ ուզում եմ շնորհավորել աշխատանքի վետերաններին, ովքեր մեզ փոխանցում են ոչ միայն աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունն ու հարգանքը, այլև դարերից մեզ հասած արհեստներն ու հմտությունները:

Ցանկանում եմ, որ բոլորդ հնարավորություն ունենաք աշխատանքի միջոցով, աշխատանքի շնորհիվ իրացնելու ձեր ֆիզիկական, մտավոր, հոգևոր ու նյութական հմտությունն ու ներուժը, գիտելիքը, փորձն ու երևակայությունը:

Մաղթում եմ, երջանկություն, բարեկեցություն և ամենայն բարիք»:

Հայերեն العربية English Français Русский

Հրանտ Դինքի հիշատակին նվիրված անտառում տնկվել է 53 հազար ծառ. տարածքը 2027 թվականին կհանձնվի Ֆիոլետովո համայնքին

Ախուրյան համայնքում նշվել է համայնքի օրը

Չինաստանի առևտրի ծավալը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ աճել է

ՀՏԶՀ-ի պատվիրատվությամբ Լուսաձոր բնակավայրում կրթահամալիր է կառուցվել

Կիևում հրթիռային հարվածներից 3 մարդ է զոհվել, Մոսկվայի ուղղությամբ արձակվել է 490 ԱԹՍ

Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրականացնեն համապատասխան ճշգրիտ չափերի տարածքների փոխանակում. Փաշինյանը՝ անկլավ-էքսկլավների մասին

Հռոմի պապի մոտ վիրահատությունից հետո թոքի քաղցկեղ է հայտնաբերվել

ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչն ու աշակերտները քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանությանը վերաբերող տարբեր հարցեր

Թրամփը նոր սպառնալիքներ է հնչեցրել Իրանի հասցեին

Հայաստանում հողերի մինչև 60-70 տոկոսը ենթակա է դեգրադացման. թեժ կետերը գնահատվել են Տավուշի և Շիրակի մարզերում