Կաննի կինոփառատոնի կազմակերպիչները հրապարակել են ժյուրիի ամբողջական կազմը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կաննի 72-րդ կինոփառատոնի ժյուրիի կազմում ընդգրկվել են հույն դերասան եւ սցենարիստ Յորգոս Լանտիմոսը, լեհ ռեժիսոր Պավել Պավլիկովսկին եւ դերասանուհի Էլ Ֆանինգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հաղորդագրության մեջ, որն ապրիլի 29-ին հրապարակվել Է փառատոնի կայքում:
Աշխատանքները, ինչպես նշվում Է կայքում, նաեւ կգնահատեն սցենարիստ Ռոբեն Կապիյոն, կինոռեժիսորներ Էնկի Բիլալը եւ Ալիչե Ռորվահերը: Կինոստուգատեսի ժյուրին գլխավորել Է մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինյարիտուն:
«Կաննի կինոփառատոնի ժյուրին հրավիրում Է դիտել մեր ժամանակի մեծագույն ռեժիսորների կողմից նկարահանված ֆիլմերը»,- նշել Է կինոստուգատեսի գլխավոր տնօրեն Թիերի Ֆրեմոն: Այս տարի Կաննի կինոփառատոնը Լազուրե ափին տեղի կունենա մայիսի 14-ից 25-ը: Ստուգատեսի ընտրական կոմիտեն ստացել Է գրեթե 2 հազար լիամետրաժ ֆիլմ, դրանցից Կաննի կինոփառատոնի համար ընտրվել Է 60 կինոնկար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: