Հայ խորհրդարանականները հանդիպել են Չեխիայի Պատգամավորների պալատի պատվիրակության հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ներկայացուցիչները հանդիպել են Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով հյուրերին՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների կողմից ժողովրդավարությունը որպես բացարձակ արժեք ընդունելու եւ կարեւորելու սկզբունքն իրապես նոր հարթության վրա է դնում հայ-չեխական հարաբերությունները: Պատգամավորը կարեւորել է խորհրդարանների բարեկամական խմբերի ակտիվ համագործակցությունը՝ ի նպաստ երկու երկրների հարաբերությունների զարգացման:

Գայանե Աբրահամյանը երախտագիտություն է հայտնել Չեխիային միջազգային տարբեր կառույցներում Հայաստանի համար կարեւոր հարցերում աջակցության համար: Նա մասնավորապես բարձր է գնահատել 2017թ. Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանությունը եւ մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունումը` հույս հայտնելով, որ խորհրդարանի Վերին պալատը եւս կճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Խոսելով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ ԵՄ երկրների կողմից վավերացման գործընթացի մասին՝ խմբի ղեկավարն արժեւորել է այն քայլերը, որոնք Չեխիայի խորհրդարանն իրականացրել է այդ ուղղությամբ:

Անդրադառնալով մեր երկրի դատական համակարգում սպասվող փոփոխություններին՝ Գայանե Աբրահամյանն այս հարցում արժեւորել է Չեխիայի տասնամյակների փորձի ուսումնասիրումը:

Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդան նույնպես կարեւորել է հայ-չեխական խորհրդարանական համագործակցության խորացումը, խոսել Չեխիայում հայ համայնքի ակտիվ գործունեությունից:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին՝ Մարեկ Բենդան հույս է հայտնել, որ խնդիրը մոտ ապագայում կլուծվի խաղաղ ճանապարհով:

ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամ Արման Եղոյանը, խոսելով Հայաստանի քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացման երկխոսության մասին, կարեւոր է համարել այս հարցում ԵՄ յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը: Պատգամավորը հույս է հայտնել, որ Չեխիան դրական եւ կառուցողական դիրքորոշում կունենա: Արման Եղոյանը հրավիրել է չեխ խորհրդարանականներին՝ մասնակցելու այս տարվա օգոստոսի 6-ին Լեռնային Ղարաբաղում տեղի ունենալիք համահայկական խաղերի բացմանը:

Հայերեն Русский

Վրաստանում ցույցերի մասին օրենքում կատարված փոփոխությունները միտված է կանխելու ատելության տարածումը․ Կոբախիձե

Էստոնիան, Լատվիան, Լիտվան անջատվել են ռուսական էներգահամակարգից և կմիանան եվրոպական ցանցին

Brent-ը մեկ բարելի դիմաց թանկացել է մինչև 74,69 դոլար

Ստեփանավանում տեղի ունեցած հրդեհի հետևանքները վերացնելու նպատակով ստեղծվել է օպերատիվ շտաբ

Փետրվարի 10-ի միջոցառումների անոնս

Ստեփանավանում շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով տարհանված քաղաքացիներն ապահովվել են կեցության վայրերով

Տղամարդը բարձրացել է Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի խորանի վրա և կոտրել 30 հազար եվրո արժողությամբ 6 մոմակալ

Դոնի Ռոստովի շրջաններից մեկում արտակարգ դրություն է հայտարարվել

«Յանդեքս» քարտեզներում այս պահին հասանելի են Երևանի 76 երթուղուց 54-ը, առաջիկայում այն կամբողջացվի

Վիճաբանության ընթացքում տղամարդը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և սպանել է 36-ամյա տղամարդուն