Պաշտոնական

Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում

2 րոպեի ընթերցում

Կարեւորվել է հայ-չեխական միջխորհրդարանական կապերի զարգացումը. հանդիպում հանձնաժողովում

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանն ու հանձնաժողովի անդամներն ապրիլի 29-ին հանդիպել են Չեխիայի Հանրապետության Պատգամավորների պալատի սահմանադրական եւ իրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Մարեկ Բենդայի գլխավորած պատվիրակության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ողջունելով չեխ խորհրդարանականներին Ազգային ժողովում՝ Աննա Կարապետյանը կարեւորել է երկկողմ բարեկամական հարաբերությունների զարգացումը: Պատգամավորը նշել է, որ վերջին տարիներին երկուստեք գործակցության արդյունքում հայ-չեխական կապերը հասել են բարձր մակարդակի:

Հանձնաժողովի փոխնախագահն ընդգծել է Մարեկ Բենդայի դերը Չեխիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման գործում:

Կարեւոր է համարվել նաեւ բարեկամական խմբերի փոխայցերը, որոնք նպաստում են միջխորհրդարանական կապերի զարգացմանը, փորձի փոխանակմանը: Աննա Կարապետյանն անդրադարձել է հանձնաժողովի օրենսդրական գործունեությանը:

Մարեկ Բենդան հետաքրքրվել է թավշյա հեղափոխությունից հետո ընտրական համակարգում, ինչպես նաեւ տնտեսական, քաղաքական, իրավական ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքով, ձեռնարկվող քայլերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում