ԱԺ հանձնաժողովը կազմակերպել է քննարկում գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ ապրիլի 25-ին մայրաքաղաքի մշակութային օջախների ղեկավարների հետ աշխատանքային քննարկում է կազմակերպել գնումների ոլորտին առնչվող հարցերի շուրջ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, անձնաժողովի նախագահը նշել է, որ հիմնական նպատակն է վեր հանել ոլորտում առկա խնդիրները եւ փորձել կառավարության հետ համատեղ դրանց տալ օրենսդրական լուծումներ:

Երեւանի տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանի հավաստմամբ՝ գործող «Գնումների մասին» օրենքը ոչ թե կարգավորում է բնագավառը, այլ միայն ստեղծում է խոչընդոտներ, հաշվի չի առնում ոլորտի առանձնահատկությունները:

Բանախոսը խնդիրներից առանձնացրել է մրցույթ կազմակերպելու գործընթացը, ինչը, ըստ նրա, չի ապահովում որակյալ ապրանքի ձեռքբերում: Օրենքն արգելում է նշել ապրանք արտադրող երկրների եւ կազմակերպությունների անունները:

Ռուբեն Բաբայանը նշել է, որ օրենքում բացակայում է, «վստահելի գործընկեր» հասկացությունը, առաջարկել է ուսումնասիրել համաշխարհային փորձը: Ըստ նրա` անհրաժեշտ է բեմադրության ծախսերն առանձնացնել եւ այն սահմանել առաձին տողով, ներկայացումների համար տրամադրել թատրոնի ընդհանուր բյուջեի 30 տոկոսը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նկատել է, որ գանձապետական համակարգը պետությանը պատկանող դրամական միջոցների սպասարկումն ու համակարգումն իրականացնում է օրենքի դրույթներին համապատասխան: Նրա խոսքով՝ փաստաթուղթը մշակվել է՝ հաշվի առնելով միջազգային հարուստ ու քննություն բռնած փորձը: Նախարարը մեկ կազմակերպությունից գնումների իրականացումը համարել է ռիսկային:

Ֆինանսների նախարարը պատրաստակամություն է հայտնել նեղ մասնագիտական շրջանակում քննարկել առաջարկությունները եւ գտնել լուծումներ:

Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կառավարությունը գնումների ոլորտում իրականացնում է վերահսկողական հստակ գործառույթներ եւ ապահովում դրա թափանցիկությունը:

Նշվել է, որ հանձնաժողովի նախաձեռնությամբ կազմակերպված քննարկումները կլինեն շարունակական:

Հայերեն Русский

ԵԱՏՄ, ԵՄ և հանրաքվե. Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու Պուտինը

Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացմամբ ու խորացմամբ. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպմանը

Պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում. Փաշինյանը` Պուտինի հետ հանդիպման մասին

Գերմանիան Ռուսաստանին մեղադրել է Լայպցիգի օդանավակայանում դիվերսիա իրականացնելու փորձի մեջ

Բիշքեկում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը

Գերմանիայի խոշորագույն ջերմաէլեկտրակայաններից մեկի մոտ պայթուցիկ նյութեր են հայտնաբերվել

Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքի պայմաններում պաշտպանությունն ամրապնդելու նպատակով ԵՄ-ն համախմբում է առաջատար փորձագետներին

Կառլեն Հովհաննիսյանը տեղափոխվում է ռուսական «Ակրոն»

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ու ԲՏԱ և ԱԲ փոխնախարարը կարևորել են նորարարական ծրագրերի իրականացման գործում ջանքերի մեկտեղումը

Երևանում կանցկացվի հայ-թուրքական գործարար համաժողով և Armenia Expo 2026-ը