Եգիպտոսում երեք ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմը
1 րոպեի ընթերցում
![Եգիպտոսում երեք ամսով երկարացրել են արտակարգ դրության ռեժիմը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/972578.jpg)
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս Սիսին հրամանագրով երեք ամսով երկարացրել Է արտակարգ դրության ռեժիմի գործողությունը երկրում: Համապատասխան փաստաթուղթն ապրիլի 25-ին հրապարակվել Է պաշտոնական պետական թերթում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Երկարաձգումն ուժի մեջ Է մտել ապրիլի 25-ի գիշերվա ժամը 1:00-ից:
Եգիպտոսում նախագահի կողմից արտակարգ դրության ռեժիմ Էր մտցվել 2017 թվականի ապրիլին Տանտում եւ Ալեքսանդրիայում կատարված երկու ահաբեկչական գործողությունից հետո: Այն ժամանակ զոհվեց ավելի քան հիսուն մարդ, տուժեց եւս ավելի քան հարյուր հոգի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: