ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգիչ, կոմպոզիտոր, System Of a Down հայտնի ռոք խմբի մենակատար Սերժ ԹանկյանըInstagram-ում հրապարակում է արել Հայոց ցեղասպանության կապակցությամբ:
«Դեպի արդարություն տանող ճանապարհը երկարէև բարդ, բայց ճշմարտությունը երբեք չի հանձնվում։ Առավել մանրամասն տեղեկատվության համար հետևեք արդարության երթին, որն այսօր կանցկացվի Լոս Անջելեսում՝ Թուրքիային ուղղված պահանջով՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրել է Թանկյանը: