Միջազգային

Մերկելն ու Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ են ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

Մերկելն ու Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ են ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցներ են ունեցել Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Շնորհավորելով նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ Մերկելը հայտնել է, որ Գերմանիան շարունակելու է աջակցել Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների գործընթացին: Կանցլերը Զելենսկիին հրավիրել է Գերմանիա: Կողմերը համաձայնվել են առաջիկայում ևս շարունակել սերտ շփումները:

Ստոլտենբերգը ևս շնորհավորել է Զելենսկիին՝ նշելով, որ ՆԱՏՕ-ն շարունակելու է քաղաքական ու գործնական աջակցություն ցուցաբերել Ուկրաինային:

Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում վստահ հաղթանակ էր տոնել Վլադիմիր Զելենսկին, ով ստացել էր ընտրողների 73,22 տոկոս ձայները:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում