Մշակույթ

Մահացել Է «Խաղ» եւ «Ողջ մնացածը» ֆիմերի պրոդյուսեր Սթիվ Գոլինը

1 րոպեի ընթերցում

Մահացել Է «Խաղ» եւ «Ողջ մնացածը» ֆիմերի պրոդյուսեր Սթիվ Գոլինը

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վախճանվել Է կինոյի եւ հեռուստատեսության պրոդյուսեր Սթիվ Գոլինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hollywood Reporter-ը:

Նա մահացել Է Լոս Անջելեսում 64 տարեկան հասակում: Մահվան պատճառը դարձել Է ուռուցքաբանական հիվանդությունը, որի դեմ Գոլինը պայքարում Էր երկար տարիներ:

Գոլինը ճանաչում ձեռք բերեց այնպիսի կինոնկարների շնորհիվ, ինչպիսիք են՝ «Զուտ բանականության հավերժական ճաճանչումը», «Խաղ», «Ողջ մնացածը», նաեւ նա եղել Է «Ուշադրության կենտրոնում» օսկարակիր ֆիլմի պրոդյուսերը: Հեռուստատեսությունում նրան հռչակ բերեց «Պարոն Ռոբոտ» սերիալը, որը «Ոսկե գլոբուս» Է նվաճել:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում