«Բանանց»-ը հրաժարվեց կիսաեզրափակչի խաղից
1 րոպեի ընթերցում
![«Բանանց»-ը հրաժարվեց կիսաեզրափակչի խաղից](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/972219.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Բանանց»-ը տեխնիկական պարտություն կրեց և դուրս մնաց պայքարից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայում կայանալիք խաղի մեկնարկում «Բանանց»-ի ֆուտբոլիստները դուրս եկան մարզադաշտ, ողջունեցին «Լոռի»-ի ֆուտբոլիստներին: Այնուհետև «Բանանց»-ի ֆուտբոլիստները և մարզչական շտաբը լքեցին մարզադաշտը: Դեռևս հայտնի չէ, թե ինչու «Բանանց»-ը չխաղաց:
«Բանանց»-ը տեխնիկական պարտություն կրեց և «Լոռի»-ն դուրս եկավ եզրափակիչ: