Ջազն ու դասական երաժշտությունը կմիավորվեն Gate of Frequency համերգային ծրագրում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը և 5th Season խումբը Gate of Frequency ինքնատիպ համերգային երեկոյին կհնչեցնեն Արտո Թունջբոյաջյանի, Վահագն Հայրապետյանի գործերը: Համերգը նոր ստեղծագործությունների ու փորձարարական ձևաչափի հետաքրքիր համադրություն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն կանցկացվի ապրիլի 20-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:

5th Season խմբի կազմում ելույթ կունենան ճանաչված երաժիշտներ «Գրեմմի»-ի մրցանակակիր Արտո Թունջբոյաջյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Վահագն Հայրապետյանը, Սամ Սարյանը, Մակար Նովիկովը:

«Համերգն անվանել ենք Gate of Frequency, քանի որ ներխուժում ենք ձայնային հաճախականությունների դաշտ: Համագործակցում ենք Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ, որի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանն իմ լավ ընկեր է: Նա հայտնի է աշխարհում ու հրաշալի անձնավորություն է, որի հետ կարելի է իրագործել ամենախենթ գաղափարները»,-ապրիլի 16-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Վահագն Հայրապետյանը:

Դաշնակահարը շեշտեց, որ համերգային ծրագիրը չունի երաժշտական որևէ ոճ, այն տարբեր ոճերի համադրություն է:

Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, խոսելով համերգի փորձարարական բնույթից, ասաց, որ ամբողջ երաժշտության պատմությունն է հիմնված փորձարարության վրա, պարզապես ոմանք հաջողել են, ոմանք`ոչ: «Մենք նվագելու ենք նոտաներով, բայց թե ի՞նչ կհավելի մեր երաժշտությանը 5th Season խումբը, մեզ համար գաղտնիք է»,-խոստովանեց նա:

Արտո Թունջբոյաջյանը շեշտեց, որ երաժշտությունն իր կյանքն է. այն անկեղծ մտածելու ձև է:

«Բոլոր մասնագիտություններում պետք է անկեղծ լինել: Մենք` հայերս, այդպիսին ենք: Ճիշտ է, մեր թշնամիները մեզ չեն սիրում, բայց ընդունում են, որ մենք ստեղծագործող մարդիկ ենք: Մենք պետք է դա հիշենք ու երիտասարդներին ազատ, անկաշկանդ ստեղծագործելու հարթակ տրամադրենք»,-նշեց երաժիշտը:

Նա ասաց, որ հաջողությունների հասնելու համար պետք չէ վախենալ սայթաքելուց և սխալներ գործելուց: «Մենք պետք է աջակցենք երիտասարդներին ու թույլ չտանք, որ նրանք ընկնեն»,-ընդգծեց Թունջբոյաջյանը:

Հայերեն

«Նոր ուժ» կուսակցությունը քարոզարշավի վերջին օրը կանցկացնի Երևանում

Ճապոնիայից Հայաստան. ճապոնական ավանդական երաժշտության համերգ՝ Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը

Իրանի նոր գերագույն առաջնորդն առաջին անգամ համաներում է հայտարարել

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը դեռևս չի հաստատել ԱՄՆ-ի միջնորդությամբ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը. Ynet

Ռումինիայի նավահանգստում ծովային անօդաչու է պայթել

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանին՝ Ռուսաստանի կողմից երկրի նկատմամբ տնտեսական ճնշումների ֆոնին

MyAmeria Star հավելվածի օգտատերերը` Harry Potter-ի կախարդական աշխարհում. անակնկալները շարունակվում են

27 տարի անց հերքվել է Արծրուն Մարգարյանի ինքնասպանության վարկածը. ՔԿ-ն սպանության մեջ մեղադրում է նրա նախկին թիկնապահին

Բայդենի որդին հաջողության հնարավորություններ ունի 2028 թ. ընտրություններում. Թրամփ

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը