Արցախը դրական է գնահատում հումանիտար հարցերի քննարկումը, թեպետ դրանց իրականցման հարցում թերահավատ է

3 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական Ստեփանակերտը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների կողմից հումանիտար ոլորտի հետ կապված հարցերի քննարկումը: Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանն «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ պաշտոնական Ստեփանակերտը վաղուց է հումանիտար առաջարկություններով հանդես եկել: Այլ հարց է, որ դրանք Ադրբեջանի կողմից անտեսվել են:

«Դրանք թույլ կտային ամրապնդել հրադադարի ռեժիմը և խախտումների թիվը նվազեցնել: Մասնավորապես, սահմանից դիպուկահարների հետ քաշումը, ազգային, միջազգային, կրոնական տոն օրերին հրադադարի ռեժիմի խախտման բացառումը: Ադրբեջանն այդ ամենին որևէ ձևով չի արձագանքել, ավելին սաստկացրել է խախտումները»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նա նշեց, որ իրենց կողմից առաջարկ է եղել բերքահավաքի ժամանակ հրադադարի ռեժիմը պահպանելու համար: Այնինչ, Ադրբեջանը բերքահավաքի ժամանակ հատուկ կրակում էր և այրում դաշտերը, չնայած, որ բազմիցս քամու հետևանքով այդ կրակը տեղափոխվում էր նաև Ադրբեջանի տարածք:

«Մենք բազմիցս դրա մասին բարձրաձայնել ենք ոչ միայն համանախագահներին, այլև այլ միջազգային կազմակերպություններին, որպեսզի հարցին ինչ-որ ձևով լուծում տրվի, սակայն ապարդյուն է եղել, որովհետև Բաքուն ոչ մի ընդառաջ քայլ չի արել: Հիմա եթե կա հնարավորություն իրականացնելու որևէ ծրագիր այս ուղղությամբ, ապա դրական է, բայց իմանալով Ադրբեջանին, մի քիչ թերահավատ ենք: Չնայած դա չի նշանակում, որ չպետք է փորձել»,-ասաց Դավիթ Բաբայան:

Անկախ ամեն ինչից՝ Դավիթ Բաբայանը վստահ է, որ խաղաղության և կայունության պահպանման միակ բանալին հայկական ուժեղ բանակ, համախմբված հասարակություն ունենալն է:

Մոսկվայում ապրիլի 15-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի, Էլմար Մամեդյարովի և Սերգեյ Լավրովի աշխատանքային հանդիպումը, որին նաև մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն է ընդունվել, որում հայտնել են շահագրգռություն հակամարտության գոտում իրադրության հետագա կայունացման ուղղությամբ, մասնավորապես գյուղատնտեսական աշխատանքների ժամանակաշրջանում: Պայմանավորվել են փոխադարձության հիման վրա միջոցներ ձեռնարկել թույլատրելու կողմերի տարածքում կալանքի մեջ գտնվող անձանց հարազատների այցերը: Նախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական միջոցներ ձեռնարկել մարդկանց միջև շփումների հաստատման ուղղությամբ, այդ թվում ԶԼՄ-ների ներկայացուցիչների փոխադարձ այցելությունների միջոցով:

Հայերեն English Français

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հուլիսի 22-ի միջոցառումների անոնս