Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը
1 րոպեի ընթերցում
![Ազգային ժողովում ընթանում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/04/971485.jpg)
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության փակ քվեարկությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` քվեարկությունն սկսվել է ժամը 16:00-ին և կտևի մեկ ժամ:
ՍԴ-ի դատավորի ընտրության համար ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջարկված թեկնածուն Գոռ Հովհաննիսյանն է: