Մշակույթ

«Բոհեմական ռապսոդիան» դարձել Է երաժիշտների մասին ամենահասութաբեր կենսագրական ֆիլմը. BBC

2 րոպեի ընթերցում

«Բոհեմական ռապսոդիան» դարձել Է երաժիշտների մասին ամենահասութաբեր կենսագրական ֆիլմը. BBC

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռեժիսոր Բրայան Սինգերի «Բոհեմական ռապսոդիա» ֆիլմը երաժշտության աշխարհի ամենահասութաբեր կենսագրական նախագիծն Է դարձել կինեմատոգրաֆի պատմության մեջ: Կինոնկարը, որը պատմում Է Queen խմբի եւ նրա վոկալիստ Ֆրեդի Մերկյուրիի (1946-1991 թթ.) փառքին հասնելու ճանապարհի մասին, համաշխարհային վարձույթում հավաքել Է ընդհանուր առմամբ 900 մլն դոլար, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում՝ 71 մլն դոլար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է հեռուստառադիոհաղորդումների BBC բրիտանական կորպորացիան:

Ժապավենը, որի բյուջեն կազմել Է մոտավորապես 50 մլն դոլար, հիթ Է դարձել Ճապոնիայում, որտեղ դրամամուտքերը հասել են 144 մլն դոլարի: Ինչպես BBC-ին հայտարարել Է ֆիլմերի վարձույթի հարցերով փորձագետ Չառլզ Հանթը, նման հաջողությունը «ֆենոմենալ արդյունք» Է «Բոհեմական ռապսոդիայի» վարձույթում: Այնուամենայնիվ, նա ձեռնպահ Է մնացել այն կանխատեսումներից, որ ֆիլմի դրամամուտքերը կհաղթահարեն 1 մլրդ դոլարի նշագիծը: Ֆիլմն արդեն դուրս Է եկել բոլոր առաջատար կինոշուկաների մեծ Էկրաններ, այդ թվում՝ Չինաստանում, որտեղ այն գրաքննության են ենթարկել:

«Բոհեմական ռապսոդիան» չորս ոսկե արձանիկ Է ստացել Ամերիկյան կինոարվեստների ակադեմիայի պարգեւների հանձնման 91-րդ արարողությանը: Մասնավորապես, Ռամի Մալեքը, որը Ֆրեդի Մերկյուրիի դերակատարն Է, «Օսկար»-ի Է արժանացել «Լավագույն դերասան» անվանակարգում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում