Միջազգային

Զելենսկին կտրուկ մեծացրել Է առավելությունը Պորոշենկոյի նկատմամբ

1 րոպեի ընթերցում

Զելենսկին կտրուկ մեծացրել Է առավելությունը Պորոշենկոյի նկատմամբ
ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահի թեկնածու Վլադիմիր Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլից առաջ ժողովրդականության վարկանիշներով 47 տոկոսով գերազանցում Է պետության գործող ղեկավար Պյոտր Պորոշենկոյին: Այդ մասին հայտնել Է «Ինտերֆաքս-Ուկրաինա» գործակալությունը՝ վկայակոչելով սոցիոլոգիական հարցման՝ ապրիլի 16-ին հրապարակված արդյունքները, հարցում, որն անցկացրել Է Կիեւի սոցիոլոգիայի միջազգային ինստիտուտը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հետազոտության արդյունքների համաձայն, Զելենսկու օգտին պատրաստ Է քվեարկել Ուկրաինայի հարցված այն քաղաքացիների 72,2 տոկոսը, որոնք կողմնորոշվել են իրենց թեկնածուի հարցում եւ մասնակցելու են քվեարկությանը, իսկ Պորոշենկոյի օգտին՝ հարցվածների 25,4 տոկոսը:

«Ռեյտինգ» սոցիոլոգիական ծառայության տվյալները, որոնք հրապարակվել Էին ապրիլի 11-ին, ցույց են տվել Պորոշենկոյի նկատմամբ Զելենսկու 30-տոկոսանոց առավելությունը:

Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը տեղի Է ունենալու ապրիլի 21-ին: Առաջին փուլում Զելենսկին հավաքել Էր ընտրողների ձայների 30,24 տոկոսը, իսկ Պորոշենկոյի օգտին քվեարկել Էր 15,95 տոկոսը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում