Միջազգային

Հրդեհից փրկված արվեստի գործերը Նոտր Դամից տեղափոխել են Փարիզի քաղաքապետարան

1 րոպեի ընթերցում

Հրդեհից փրկված արվեստի գործերը Նոտր Դամից տեղափոխել են Փարիզի քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը:

«Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ Նոտր Դամում հրդեհից փրկված արվեստի բոլոր գործերն ապրիլի 16-ին տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան»,- ասված Է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր, նշում Է հեռուստաալիքը: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել Է տաճարի սայրաձողը, կրակով Էր բռնվել կրող կառուցվածքը: Հրդեհաշիջմանը ներգրավվել Էր մոտավորապես 400 հրշեջ: Figaro թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել Է հրդեհի մարման մասին: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող Է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում