Ֆրանսիայի նախագահը խոստացավ վերականգնել Փարիզի Աստվածամոր տաճարը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել Է Ֆրանսիայի ժողովրդին, որ հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարը կվերականգնվի: Այդ մասին, ինչպես ՏԱՍՍ-ի թղթակիցը հայտնել Է իրադարձությունների վայրից Ֆրանսիայի նախագահը լրագրողներին հայտարարել Է տաճարի հրապարակում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ես հանդիսավոր կերպով ձեզ խոստանում եմ, որ մենք կվերականգնենք տաճարը: Ապրիլի 16-ից միջոցների հանգանակություն կսկսվի ինչպես Ֆրանսիայում, այնպես Էլ նրա սահմաններից դուրս»,- ասել է Մակրոնը: «Այդ տաճարը Ֆրանսիայի պատմության մասն Է: Մենք հպարտանում ենք նրանով, մենք կարողացանք այն կանգնեցնել ավելի քան 800 տարի առաջ, մենք այն բարելավել ու լրակառուցել ենք դարեր ի վեր»,- հիշեցրել Է նա:

«Ես հանդիսավոր խոստում եմ տալիս, որ այդ նախագիծը կիրականացվի առաջիկա տարիներին: Մենք դրա համար գործի կդնենք լավագույն տաղանդներին, նրանք շատ են լինելու, նրանք արժանի ավանդ կներդնեն վերականգնման գործում»,- հավելել Է Մակրոնը: «Մենք կվերականգնենք Փարիզի Աստվածամոր տաճարը. դա են մեզնից սպասում ֆրանսիացիները, դա են պահանջում մեզնից մեր պատմությունն ու մեր ճակատագիրը»,- ընդգծել Է Մակրոնը: Նա տաճարում մոլեգնած հրդեհը համարել Է «իսկական ողբերգություն»:

Հայերեն English Русский

Թեհրանը չի զիջի ճնշմանը, Վաշինգտոնը պետք է հարգի Իսլամաբադի հուշագիրը․ Իրանի խորհրդարանի նախագահ

ՀԱՊԿ-ն չի համագործակցում Հայաստանի հետ ռազմական ոլորտում․ ՌԴ ԱԳՆ

Կշարունակենք կանգնել Ուկրաինայի կողքին․ Կոշտան ու Զելենսկին Կիևում հանդիպում են անցկացրել

ՀՀ-ում օտարերկրացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ցուցանիշն աճել է 59 տոկոսով․ Միգրացիոն ծառայությունը տվյալներ է ներկայացրել

Հարավային Սուդանում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել

Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում

Մեկնարկել են «Երիտասարդական խորհրդարան» ծրագրի 2026 թ. աշխատանքները

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հեռախոսազրույցը

Երկրաշարժ Վրաստանում․ ցնցումներ են գրանցվել նաև Հայաստանում

Հութիները հայտարարել են, որ բալիստիկ հրթիռով սաուդական նավթատար են խոցել