Հասարակական

ՀԱԱՀ ռեկտորը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց համալսարանի բարեփոխումները

2 րոպեի ընթերցում

ՀԱԱՀ ռեկտորը Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց համալսարանի բարեփոխումները

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց կատարեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանում։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը վարչապետին ներկայացրեց համալսարանում կատարված և նախատեսվող բարեփոխումները։

«Բուհը նախատեսում է անցնել բակալավրիատի 4 տարվա և մագիստրական 2 տարվա կրթական ծրագրերին։ Շուտով կստեղծվի նաև գիտելիքների ստուգման և թեստավորման նոր կենտրոնը։ Կենտրոնի ստեղծման համար արդեն ունենք բոստոնահայ բարերար ընտանիքի կողմից մոտ 36 մլն դրամի նվիրատվություն»,- ասաց Ուռուտյանը։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ագրարային համալսարանը կարևոր է նրանով, որ երկրի աշխատուժի մեծ մասը զբաղված է գյուղատնտեսության ոլորտում, բայց մարդիկ չարչարվում են առանց արդյունքի։

«Մեր խնդիրն այն է, որ չարչարանքը դառնա աշխատանք։ Տարբերությունն այն է, որ երկրորդի մեջ հաճույքի ու բավարարվածության շատ մեծ կոմպոնենտ կա, և կլինի արդյունավետ։ Պետք է նաև հնարավորինս ֆիզիկական ուժի կիրառումը նվազի ու ավելանա մտավոր ռեսուրսի կիրառումը»,- նշեց Փաշինյանը։

Վարչապետին ներկայացվեցին նաև այն նախագծերն ու ծրագրերը, որոնք արդեն կյանքի են կոչվել բարերարների ու համալսարանի համաֆինանսավորման շնորհիվ։

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում