Միջազգային

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը

1 րոպեի ընթերցում

Ֆինլանդիայի խորհրդարանական ընտրություններում հաղթել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆինլանդիայի պատմության մեջ առաջին անգամ խորհրդարանական ընտրություններում կուսակցություններից ոչ մեկը չի հավաքել ընտողների ձայների 20 տոկոսը, հաղթել Է ընդդիմադիր Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է երկրի արդարադատության նախարարությունը:

«Բոլոր ձայների հաշվումից հետո Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը հավաքում Է ձայների 17,7 տոկոսը կամ 40 տեղ խորհրդարանում, «իսկական ֆինները»՝ 17,5 տոկոսը կամ 39 տեղ, Կոլացիոն կուսակցությունն ստացել Է ձայների 17 տոկոսը կամ 38 տեղ խորհրդարանում, իշխող «Ֆինլանդական կենտրոնը»՝ 13,8 տոկոսը կամ 31 տեղ, «Կանաչ միությունը՝ 11,5 տոկոսը կամ 20 տեղ, մնացածը՝ 10 տոկոսից պակաս»,- ասված Է հաղորդագրության մեջ:

Խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները Ֆինլանդիայում կհրապարակվեն ապրիլի 17-ին: Ընտրությունների վերջնական արդյունքների հաստատումից հետո կուսակցությունների ղեկավարները պետք Է բանակցություններ սկսեն խորհրդարանում մեծամասնության կառավարական կոալիցիա ձեւավորելու շուրջ, ինչից հետո կնշանակեն վարչապետին եւ կաբինետի անդամներին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում