Ասանժի արտահանձնման դեմ հանրագիրը 42 հազարից ավելի ստորագրություն Է հավաքել
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի ԱՄՆ արտահանձնումը թույլ չտալու պահանջով Մեծ Բրիտանիայի իշխանություններին հասցեագրված հանրագիրը, որը կոչ Է արել պաշտպանել ամերկացի դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնը, ավելի քան 42 հազար ստորագրություն Է հավաքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Էկվադորի կառավարությանը եւ Մեծ Բրիտանիայի կառավարությանը մեր պահանջն Է՝ Ասանժին չարտահանձնե՛լ ԱՄՆ-ին»,-ասված Է ուղերձում, որը զետեղված Է DIEM25 հանուն ժողովրդավարության համաեվրոպական շարժման կայքում, որը 2016 թվականին հիմնել Է Հունաստանի ֆինանսների նախկին նախարար Յանիս Վարուֆակիսը:
ԱՄՆ-ն այժմ Ասանժին մեղադրում Է նախկին զինծառայող Չելսի Մենինգի հետ նախահամաձայնության եւ հափշտակված ծառայողական փաստաթղթերի հրապարակման մեջ: ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը հայտնել Է, որ մեղադրական դատավճռի կայացման դեպքում Ասանժին սպառնում Է մինչեւ հինգ տարվա բանտարկություն: Լոնդոնի դատարանի որոշման համաձայն, ԱՄՆ-ը մինչեւ հունիսի 12-ը պետք Է Մեծ Բրիտանիային փաստաթղթեր ներկայացնի Ասանժի արտահանձնման վերաբերյալ: Օրենքի համաձայն, լրտեսության մեջ մեղադրվելու դեպքում ԱՄՆ-ում WikiLeaks-ի հիմնադիրին կարող Է սպառնալ մահապատիժ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: