Միջազգային

Նաթանյահուի կուսակցությունը 36 տեղ Է ստանում Իսրայելի խորհրդարանում

2 րոպեի ընթերցում

Նաթանյահուի կուսակցությունը 36 տեղ Է ստանում Իսրայելի խորհրդարանում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի «Լիկուդ» կուսակցությունն ապրիլի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում բոլոր ձայների հաշվումից հետո 36 տեղ Է ստանում 120 տեղանոց Կնեսետում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Իսրայելի Kan պետական ռադիոն: «Լիկուդ»-ի գլխավոր մրցակիցը՝ գլխավոր շտաբի նախկին պետ Բենի Գանցիի «Կահոլ-Լավան» կենտրոնամետ դաշինքն ստանում Է 35 մանդատ:

ՇԱՍ եւ «Յահադուտա խա-Տորա» կրոնական կուսակցությունները խորհրդարանում ստանում են ութ եւ յոթ տեղ, «Ավոդա» ձախ կուսակցությունը՝ վեց տեղ, պաշտպանության նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի «Մեր տունը Իսրայելն Է» կազմակերպությունն ստանում Է հինգ տեղ, նույնքան Էլ բաժին Է հասնում «Աջ կուսակցությունների միություն» դաշինքին: Ռադիոն նշում Է, որ ապագա աջ կառավարությունն ստանում Է 65 մանդատ: Հրեական պետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 12-ին հայտնել Է, որ ընտրություններին մասնակցությունը կազմել Է 68,38 տոկոս, քվեարկել Է ավելի քան 4,3 մլն իսրայելացի՝ ձայնի իրավունք ունեցող ավելի քան 6 մլն ընտրողներից: Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը հաջորդ շաբաթ ձայների հաշվարկի վերջնական արդյունքներն ստանալուց հետո կոնսուլտացիաներ կսկսի Կնեսետ անցած կուսակցությունների ներկայացուցիչների հետ, որոնց արդյունքներով պատգամավորներից մեկին կհանձնարարի կազմել նոր կառավարությունը: Որպես կանոն, նախագահը վարչապետի թեկնածու Է ընտրում առավել մեծ թվով պատգամավորական մանդատներ ստացած կուսակցության առաջնորդին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում