Միջազգային

Սերբիայի հետ ազատ առեւտրի գոտու մասին ԵԱՏՄ-ի համաձայանագիրը կարող Է ստորագրվել հոկտեմբերին. Նիկիշինա

1 րոպեի ընթերցում

Սերբիայի հետ ազատ առեւտրի գոտու մասին ԵԱՏՄ-ի համաձայանագիրը կարող Է ստորագրվել հոկտեմբերին. Նիկիշինա

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սերբիայի հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) համաձայնագիրը պլանավորվում Է ստորագրել 2019 թվականի հոկտեմբերին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի գործերով կոլեգիայի անդամ Վերոնիկա Նիկիշինան՝ «Գաղափարից իրականություն. դեպի Նուրսուլթան Նազարբաեւի եվրասիական նախաձեռնության 25-ամյակը» միջազգային խորհրդաժողովում, որն ապրիլի 11-ին տեղի Է ունենում Նուր Սուլթան քաղաքում:

«Այս տարի մենք ավարտեցինք Սերբիայի հետ բանակցությունները եւ այժմ գործարկում ենք այդ համաձայնագրի ստորագրման նախապատրաստման ընթացակարգը, հուսով ենք հոկտեմբերին ստորագրելու այն»,- պատմել Է Նիկիշինան:

Նա նշել Է, որ ԵԱՏՄ-ին «մի քայլ Է մնում մինչեւ Սինգապուրի հետ ազատ առեւտրի գոտու շուրջը բանակցությունների ավարտը»: «Եվ եթե մենք հանդես բերենք արդյունքի միտված համբերություն եւ կամք, մենք նաեւ այս տարի ցանկանում ենք այդ համաձայնագիրն ստորագրել»,- պարզաբանել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առեւտրի գործերով կոլեգիայի անդամը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում