Միջազգային

Սուդանում ավելի քան 100 մարդ Է ձերբակալվել նախագահի շրջապատից, ներառյալ վարչապետը. Al Mashhad Al Sudani

2 րոպեի ընթերցում

Սուդանում ավելի քան 100 մարդ Է ձերբակալվել նախագահի շրջապատից, ներառյալ վարչապետը. Al Mashhad Al Sudani

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարթումում ձերբակալվել Է Սուդանի վարչապետ Մուհամեդ Թահեր Իիլյան, որը, դեռ երկու ամիս Է չկա, որ զբաղեցնում Է այդ պաշտոնը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հայտնել Է Սուդանի Al Mashhad Al Sudani տեղեկատվական պորտալը:

Ընդամենը, ստացվող տեղեկատվության համաձայն, ավելի քան հարյուր մարդ Է ձերբակալված նախագահ Օմար ալ Բաշիրի շրջապատից, ներառյալ գործող եւ նախկին բարձրաստիճան անձինք: Նրանց թվում են՝ նախագահական գվարդիայի ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Աբդել Ռահիմ Մուհամեդ Հուսեյնը, երկրում իշխող «Ազգային կոնգրես» կուսակցության ղեկավար Ահմեդ Հարունը, Սուդանի նախկին փոխնախագահ Ալի Օսման Թահան: Օմար ալ Բաշիրի գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առայժմ չկան: Ըստ որոշ տվյալների, նա տնային կալանքի տակ Է դրված զինվորականների կողմից, որոնք երկրում հեղաշրջում են կատարել: Տեղեկատվություն Է հայտնվել նաեւ այն մասին, որ նա լքել Է երկիրը: Դրա հետ մեկտեղ, Al-Hadath-ի աղբյուրների տվյալներով, նրա ինքնաթիռը ապրիլի 10-ի երեկոյան կալանվել Է Հարթումի օդանավակայանում, երբ ալ Բաշիրը փորձում Էր մեկնել հարեւան երկրներից մեկը:

Առավոտից սպասվում Է բանակի «կարեւոր հայտարարությունը», սակայն այն առայժմ հետաձգվում Է եւ, ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառը այն անորոշությունն Է այն բանի շուրջ, թե ով Է գլխավորելու անցումային խորհուրդը երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում