Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք

1 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Եվրոպայի խորհրդի շենք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մուտքի մոտ ՀՀ վարչապետին դիմավորեց ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասքիեն և գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկին։

ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումից առաջ Նիկոլ Փաշինյանը գրառում կատարեց ԵԽԽՎ նախագահի «Ոսկե գրքում»։

Լիլիան Մորի Պասքիեի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո նրանք հանդես կգան մամուլի ասուլիսով։

Կարդացեք հոդվածը` EnglishFrançais
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում