Մշակույթ

Երաժշտախմբերը մեկ հարթակում կկատարեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ

1 րոպեի ընթերցում

Երաժշտախմբերը մեկ հարթակում կկատարեն ֆրանսիացի կոմպոզիտորների ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի տոնական գալա -համերգ, որին կմասնակցեն հայաստանյան առաջատար երաժշտախմբերը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոյին ելույթ կունենան Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Սոնա Հովհաննիսյան) և Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան):

Երաժշտախմբերը հանդես կգան ՀՀ արվեստի վաստակավոր գործիչդիրիժոր Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Ծրագրում կհնչեն Ռեժիս Կամպոյի, Ֆրանսիս Պուլենկի, Գաբրիել Ֆորեի, Մորիս Ռավելի, Մորիս Դյուրուֆլեի, Ժորժ Բիզեի, Էրիկ Սատիի, Կլոդ Դեբյուսիի, Ժակ Օֆենբախի ստեղծագործությունները:

«Ֆրանկոֆոնիա» եզրույթը առաջին անգամ օգտագործվել է 1880 թվականին` ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեսիմ Ղեկլուի կողմից։ Այդ եզրույթը նա օգտագործել է նկարագրելու այն մարդկանց և երկրները, որոնք խոսում են ֆրանսերեն: Հայաստանում նախորդ տարվա հոկտեմբերի 11-12-ը անցկացվել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում