Միջազգային

Սեուլում առաջարկել են Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի նոր գագաթնաժողով անցկացնել ապրիլի վերջին. The Chosun Ilbo

2 րոպեի ընթերցում

Սեուլում առաջարկել են Հարավային Կորեայի եւ ԿԺԴՀ-ի նոր գագաթնաժողով անցկացնել ապրիլի վերջին. The Chosun Ilbo

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավային Կորեան դիտարկում Է երկրի նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի Պետխորհրդի նախագահ Կիմ Չեն Ունի գագաթնաժողովի անցկացման հնարավորությունն ապրիլի վերջին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 10-ին հայտնել Է The Chosun Ilbo թերթը՝ հղում անելով նախագահի վարչակազմի մի աղբյուրի:

«Ապրիլի 27-ին լրանում Է Մուն Չժի Ինի եւ Կիմ Չեն Ունի առաջին գագաթնաժողովի անցկացման մեկ տարին եւ խորհրդանշական կլիներ, եթե երկու ղեկավարները վերստին հանդիպեին ու ամփոփեին այդ ժամանակաշրջանի արդյունքները»,- հրատարակությունը մեջբերել Է աղբյուրի խոսքը: Թերթը նաեւ նշում Է, որ Մուն Չժե Ինն ապրիլի 10-ին ԱՄՆ սկսվող երկօրյա այցի ընթացքում կարող Է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին առաջարկել՝ մայիսին Կիմ Չեն Ունի հետ նոր հանդիպում անցկացնել Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի սահմանի Փանմունջոմ բնակավայրում: Հրատարակության տվյալներով՝ Թրամփի հետ ներկայիս գագաթնաժողովի ընթացքում Մուն Չժե Ինը նաեւ կարող Է նրան առաջարկել ԿԺԴՀ-ի միջուկային հիմնախնդրի լուծման նոր ռազմավարություն, որին համապատասխան նախ Փհենյանը պետք Է ապամոնտաժի Յոնբյոնի միջուկային համալիրը, ինչից հետո ԱՄՆ-ը կթուլացնի հակահյուսիսկորեական պատժամիջոցները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում