Ամերիկահայերը շարունակաբար նպաստում են հայրենիքի զարգացմանը. Աննա Հակոբյանը հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետին

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանի, ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանի ուղեկցությամբ հանդիպել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսետիին: Հանդիպմանը ներկա են գտնվել նաև Լոս Անջելեսի փոխքաղաքապետ Նինա Հաչիկյանն ու Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը: Ջերմ մթնոլորտում կողմերը քննարկել են համագործակցության մի շարք հարցեր: Հանդիպման ավարտին Աննա Հակոբյանը գրառում է կատարել քաղաքապետարանի հուշամատյանում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, նույն օրը վարչապետի տիկինը մասնակցել է Լոս Անջելեսի քաղաքապետերանում իր պատվին կազմակերպված ընդունելությանը, որին ներկա են գտնվել բազմաթիվ ամերիկահայեր: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանն ու ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանը: Հանդիպմանը ելույթով հանդես է եկել Աննա Հակոբյանը: Նա շեշտել է, որ Լոս Անջելեսի հայ համայնքը և ընդհանրապես ԱՄՆ հայ համայնքը հանդիսացել են յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև: «Ես ոգևորությամբ եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ամերիկահայերի մոտ վերադարձել է էնտուզիազմը ավելի շատ ներգրավված լինել իրենց երկրի կայուն և ժողովրդավարական զարգացման գործում»,- ասել է Աննա Հակոբյանը:

Ստորև ներկայացվում է Աննա Հակոբյանի ելույթն ամբողջությամբ.

«Քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյան,

Հարգելի´ ներկաներ

Տիկնա´յք և պարոնա´յք,

Ես շատ երջանիկ եմ գեղեցիկ, արևային ու կենսական Լոս Անջելես քաղաքի այս դահլիճում ներկա գտնվելու համար: Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել քաղաքային խորհրդի անդամ Փոլ Գրիգորյանին և ձեզ բոլորիդ այս ջերմ ընդունելության համար: Ես իսկապես շոյված եմ: Շնորհակալություն եմ հայտնում նաև քաղաքապետ Գարսետիին այսօր ավելի վաղ տեղի ունեցած ընկերական և արդյունավետ հանդիպման համար: Լոս Անջելեսն առաջնային է մի քանի առումներով: Այն գրավում է մարդկանց որպես աշխարհի ստեղծագործ մայրաքաղաք, այն գրավում է մարդկանց բարգավաճող տնտեսությամբ, հարուստ մշակութային կյանքով, խոշոր մշակութային խաղերի անցկացմամբ և այլն: Սակայն կա մեկ հստակ հանգամանք, որը Լոս Անջելեսը դարձնում է շատ յուրահատուկ ինձ համար: Այս քաղաքը տունն է ամենամեծ ամերիկահայ համայնքի, որը խոշորագույնն է աշխարհում: Ես հպարտ եմ, որ ամերիկահայերը հարստացնում են այս քաղաքի էթնիկ բազմազանությունը: Հպարտ եմ, որ նրանք ակտիվորեն ընդգրկված են կյանքի բազմաթիվ ոլորտներում: Հպարտ եմ, որ նրանք նպաստում են այս քաղաքի զարգացմանն ու բարգավաճմանը՝ սկսած այն պահից, երբ ոտք են դրել այս հողի վրա: Փոլ Գրիգորյանի և Նինա Հաչիկյանի ներկայությունն այստեղ ասվածի լավագույն ապացույցն է:

Լոս Անջելեսի հայ համայնքը և ընդհանրապես ԱՄՆ հայ համայնքը հանդիսացել է յուրահատուկ կամուրջ Հայաստանի և Միացյալ նահանգների միջև: Սկսած 1991 թվականին ձեռք բերված անկախությունից ամերիկահայերը շարունակաբար և վիթխարի կերպով նպաստում են իրենց հայրենիքի զարգացմանը: Ես ոգևորությամբ եմ ասում, որ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից հետո բազմաթիվ ամերիկահայերի մոտ վերադարձել է էնտուզիազմը ավելի շատ ներգրավված լինել իրենց երկրի կայուն և ժողովրդավարական զարգացման գործում: Ես դա անձնապես զգացել եմ այս այցի ընթացում: Այս առումով մենք վճռականորեն աջակցում ենք Լոս Անջելեսի քաղաքապետարանի և ԱՄՆ-ում ՀՀ գլխավոր հյուպատոսության ջանքերին՝ զարգացնել հարաբերությունները երկու քույր քաղաքների՝ Երևանի և Լոս Անջելեսի միջև: Շատ կարևոր է ամրապնդել համագործակցությունը երկու քաղաքների միջև կայուն գործնական հարաբերություններով: Ես վստահ եմ, որ մենք շատ բան կարող ենք ստանալ սերտ համագործակցությունից և ես ձեզ ամենալավն եմ ցանկանում ձեր բոլոր ձեռնարկներում: Ես հատկապես ցանկանում եմ Լոս Անջելեսին հաջողություն մաղթել 2028 թվականին երրորդ անգամ իր հարկի տակ Օլիմպիական և պարալիմպիկ խաղերն ընդունելու և կազմակերպելու գործում:

Աստված պահապան բոլորիս»:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում