Քաղաքականություն

ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին կհրավիրի խորհրդարան՝ փակ քննարկման

1 րոպեի ընթերցում

ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանին կհրավիրի խորհրդարան՝ փակ քննարկման

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին կհրավիրի ԱԺ փակ քննարկման՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մանրամասներին ծանոթանալու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե որն է հանդիպման իրենց գնահատականը:

«Դա մեզ համար մութ է, տեսանք, որ տարբեր հայտարարություններ արեցին՝ մեր վարչապետն առանձին, ադրբեջանական կողմն առանձին: Դրա համար մենք հրավերք են կազմակերպել: Վարչապետի հետ խորհրդարանում փակ հանդիպում կլինի, մենք հրավիրելու ենք նաև Արցախի մեր պատգամավոր ընկերներին»,-ասաց Ծառուկյանը:

Նրա խոսքով՝ հարց ու պատասխանից հետո, երբ իրենց համար ամեն ինչ հասկանալի լինի, կասեն նաև հանրությանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել էին Վիեննայում մարտի 29-ին: ՎիեննայումանցկացվողՓաշինյան-ԱլիևհանդիպումնառաջիննէրԵԱՀԿՄինսկիխմբիհամանախագահներիհովանուներքո:Մինչայդկայացելեն երեքոչպաշտոնականհանդիպումներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում